Մարտի 21-ին՝ ժամը 21։23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին այրվում է Volvo մակնիշի բեռնատար։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին այրվում է Volvo մակնիշի բեռնատարի բեռնախցիկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 23։36-ին։
Մասամբ այրվել են բեռնատարի բեռնախցիկը և կենցաղային իրեր։