Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կազմակերպած՝ 2026 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնությանը այս տարի մասնակցում են շուրջ 640 շախմատիստներ:
Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք կստանան այն շախմատիստները, որոնք իրենց տարիքային խմբերում կզբաղեցնեն հետևյալ տեղերը.
Մինչև 8 տարեկան տղաներ՝ 1-12-րդ
Մինչև 10 տարեկան տղաներ՝ 1-11-րդ
Մինչև 12 տարեկան տղաներ՝ 1-10-րդ
Մինչև 14 տարեկան տղաներ՝ 1-7-րդ
Մինչև 16 տարեկան տղաներ՝ 1-6-րդ
Մինչև 18 տարեկան տղաներ՝ 1-3-րդ
Մինչև 8 տարեկան աղջիկներ՝ 1-10-րդ
Մինչև 10 տարեկան աղջիկներ՝ 1-11-րդ
Մինչև 12 տարեկան աղջիկներ՝ 1-11-րդ
Մինչև 14 տարեկան աղջիկներ՝ 1-6-րդ
Մինչև 16 տարեկան աղջիկներ՝ 1-7-րդ
Մինչև 18 տարեկան աղջիկներ՝ 1-3-րդ: