ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում ընդգծել է․
«Ճանապարհ, ջրագիծ, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչը կկառուցվի, բայց հիմա մեր հիմնական խնդիրը խաղաղությունն է, որովհետև այս ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ժողովուրդը մի հարցի պատասխան է տալու․ ինքն տեր է կանգնում խաղաղությանը, թե ոչ։
Տեր պետք է կանգնեք խաղաղությանը, որովհետև խաղաղություն որ եղավ, բոլոր հարցերը կլուծվեն, որ չեղավ, ով սիրտ կունենա դպրոց և այլ բաներ կառուցելու»։
Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․
«Մեր քաղաքացիների գոհունակությունը պարտավորեցնող է»։