ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում, մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք-զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք-զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։