Ուժային կառույցների ղեկավարները Կառավարության ծրագրի իրենց ոլորտների 2025 թվականի կատարողականը ներկայացրել են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Պաշտպանության նախարարն ընդգծել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնության կարևորությունը՝ նշելով, որ ամբողջ տարի սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրությունը: Ներքին գործերի նախարարն էլ փաստերով է հիմնավորել, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացել է:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան