Նորակառույց 300 դպրոցից բացի իր հերթին է սպասում ևս 800 դպրոց, տեղեկացրել է նախարար Անդրեասյանը: Նրա խոսքով՝ դրանք ենթակա չեն նորոգման և անհրաժեշտ է կառուցել նորերը: ԱԺ հանձնաժողովներում կառավարության ծրագրի իրենց ղեկավարած ոլորտների կատարողականը ներկայացրել են նաև նախարարներ Գալյանը և Թորոսյանը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան