Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե հյուրընկալվեցին Global Affairs Canada-ի տարածաշրջանի առևտրային հարաբերությունների հանձնակատար` Հայաստանի հարցերով պատասխանատու Նադեժդա Եգայը, նույն կազմակերպության առևտրային հարցերով խորհրդական և առևտրային հարաբերությունների ավագ հանձնակատար Մարտին Շարրոնը, ՀՀ-ում Կանադայի դեսպանության առևտրային հարաբերությունների հանձնակատար Յանա Տերտերյանը:
Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրեց Զբոսաշրջության կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, տարվա ընթացքում կայանալիք խոշոր միջոցառումները, ինչպես նաև ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը և դրանց իրականացման հիմնական առաջնահերթությունները։