• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրանի հետ սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժի, մեր քաղաքացիների վերադարձի կամ ելքի ու մուտքի տենդենց չի նկատվել. Միրզոյան
Քաղաքականություն
19:3920 Մար, 2026

Իրանի հետ սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժի, մեր քաղաքացիների վերադարձի կամ ելքի ու մուտքի տենդենց չի նկատվել. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացման խոսքով է հանդես եկել արաբական երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ակնհայտորեն մենք արդեն հնարավորություն ունեցանք քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, որոշակի՝ հնարավորության սահմաններում վերլուծություն անել, անդրադառնալ նաև ձեր դեսպանընկալ պետություններում ստեղծված իրավիճակին, հնարավոր քաղաքական զարգացումներին: Բայց նաև ակնհայտորեն մեր աշխատանքի մի շատ հիմնական մաս այս օրերին կենտրոնացած է չվերթերի չեղարկման հետևանքով, ինչպես նաև ուղղակի անվտանգային իրավիճակի փոփոխության հետևանքով ձեր և մեր մյուս գործընկերների դեսպանընկալ պետություններում, վերաբերելի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիներին, ովքեր տեղափոխության խնդիր ունեին, և հիմա փորձենք անդրադառնալ նրանց տեղափոխության հետ կապված հնարավոր հարցերին, կատարված աշխատանքին։ 

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, նաև մեր մյուս գործընկերներին, ովքեր այստեղ ներկա չեն, ձեր ղեկավարած դեսպանությունների, գլխավոր հյուպատոսությունների, դիվանագետների և ընդհանրապես աշխատակիցների կողմից կատարած աշխատանքի համար։ Դա շատ նկատելի էր։ 

Փորձենք ընդհանուր հասկանալ իրավիճակը և հետո նաև առանձին-առանձին երկրներով, տվյալներով անցնել։ Պետք է ասել և առիթ ունեցել ենք արդեն ասելու, որ առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 28-ից, մեր դեսպանությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատել են արտակարգ ռեժիմով։ Ըստ էության, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հաճախ, շատ դեպքերում այդ աշխատանքը եղել է շուրջօրյա, ընդ որում՝ այս ռեժիմով աշխատել են ինչպես այն երկրները, որոնք որ ունեցել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր որ ստիպված եղել են մնալ կամ բարդությունների մեջ են հայտնվել չվերթների հետաձգման կամ չեղարկման հետևանքով, այնպես էլ եղել են քաղաքացիներ, որոնք զբոսաշրջային, մշտական աշխատանքի կամ այլ բերումով բնակվել են այդ երկրներում և արդեն անվտանգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված բնականորեն և հասկանալիորեն դուրս գալու խնդիր են ունեցել։ Սրանք վերաբերում են ինչպես Մերձավոր Արևելքի երկրներում մեր ներկայացուցչություններին, այնպես էլ, օրինակ, Հեռավոր Արևելքի, օրինակ՝ Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Թաիլանդ և այլն, որտեղ զբոսաշրջիկները, օրինակ՝ Հայաստանի քաղաքացիներն ունեցել էին Մերձավոր Արևելքի օդանավակայաններով տարանցիկ տոմսեր, և բնականաբար, իրենք էլ արդեն հայտնվել են բարդ իրավիճակում։ 

Առաջին իսկ պահից գործարկվել են թեժ գծեր և՛ ԱԳՆ կենտրոնական ապարատում և՛ դեսպանություններում, և բոլոր այդ թեժ գծերը շատ պատրաստակամորեն, անընդհատ աջակցել են զանգահարողներին։ Օրինակ` Երևանում՝ ԱԳՆ-ում, փետրվարի 28-ից սկսած առաջին 10 օրն օրական մինչև 100 զանգ ենք ստացել, հետո արդեն այս թիվը նվազել է, դարձել է օրական 30-40, իսկ, երբ արդեն փոխհատուցումների մասին հայտարարվեց, այդ հայտարարությանը հաջորդող զանգերը հիմնականում փոխհատուցումների ստացման կարգին էին վերաբերում, որը կրկին շատ հասկանալի է: Եվ առաջ անցնելով՝ ասեմ՝ կարգը դեռևս մշակման փուլում է, հարցը քննարկվում է Կառավարությունում, ԱԳՆ-ի կողմից ներկայացվել է աջակցության առաջարկը, կա ըմբռնում, և հիմա մեխանիզմի հստակեցման աշխատանքներ են տարվում, և ժամկետայնության հարց այստեղ չկա, այդ փոխհատուցման կարգը կորոշվի և կտրամադրվի քաղաքացիներին։ 

Դեսպանություններում նույնպես  հարյուրավոր զանգեր և հարցադրումներ են ստացվել։ Ես տեղյակ եմ, որ և՛ դեսպանության աշխատակիցները, և՛ դեսպաններն անձամբ այս քաղաքացիների հետ ակտիվ կապի մեջ են եղել անկախ ժամից, իրավիճակից, օրվանից, առանձին դեպքերում մեր դեսպանները, օրինակ՝ Կատարում մեր դեսպանը նաև դեսպանությունում է քննարկումների հրավիրել այդտեղ գտնվող մեր քաղաքացիներին։ Սա ևս շատ գնահատելի է։ 

Ընդհանուր առմամբ, մեր տվյալներով` դեսպանությունների հետ կապ են հաստատել 1080 քաղաքացիներ։ Իհարկե, այս կապը նվազագույնն է, որը որ մենք արել ենք, և կապից բխող այլ գործողություններ։ Ի վերջո, վերջնական նպատակը նրանց տեղափոխության հարցում օգնությունն էր թռիչքների ճանապարհով, և դեսպանությունները ջանքեր են գործադրել թռիչքների թույլտվության ստացման ուղղությամբ՝ Լիբանանից, Օմանից, նաև Հնդկաստանից: 

Առանձին դեպքերում այդ թռիչքները հնարավոր չեն եղել, օրինակ՝ Քուվեյթից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից օրեր կային, որ թռիչքներ տեղի չեն ունեցել, հետո արդեն վերականգնվեցին։ Ըստ այդմ, այսպիսի երկրներից մենք օգնել ենք քաղաքացիներին ցամաքային ճանապարհով տեղափոխվել այնտեղ, որտեղից հնարավոր է արդեն թռիչք իրականացնել։ Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոբուսներով ուղևորափոխադրումներ ենք կազմակերպել, ընդ որում՝ ոչ միայն կազմակերպել ենք, մենք դա նաև անվճար ենք արել, այսինքն` մեր ծախսերով հոգացել ենք այդ տեղափոխությունը, քաղաքացիներին հասցրել ենք մինչև ավտոբուս, սահմանահատման պրոցեսում դիվանագետները և դեսպաններն անձամբ օգնել են, սահմանի մյուս կողմում դիմավորում և ուղեկցում մինչև օդանավակայան, մինչև թռիչք։ 

Քուվեյթի, Իրաքի, Կատարի դեպքում սահմանները պատկերացնելիս, ակնհայտ է, որ միանգամից Օման հնարավոր չէր հասնել և եղել է տեղափոխություն Սաուդյան Արաբիա, այստեղ էլ իր առանձնահատկությունը և սպեցիֆիկան կար. վիզաների ստացման հարցում բավականին գործ են արել մեր դեսպանները և դիվանագետները, այնուհետև նաև բուն ուղեկցումը։ Առանձին դեպքերում այդ տեղափոխությունը կրկին անվճար է եղել, իսկ Սաուդյան Արաբիայից արդեն այդ նշածս երկրներում գտնվող քաղաքացիների մի մասը Ռիադից են թռիչքով վերադարձել, մի մասը` այլ օդանավակայաններից, մի մասն էլ նորից անցել է Օման և Օմանից է հետագայում վերադարձել։ 

Մի քանի թիվ ուզում եմ հնչեցնել: Էմիրություններից` Աբու Դաբիում մեր դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է 5 անվճար տեղափոխում Օման՝ 5 անվճար ավտոբուս, նկատի ունեմ՝ անվճար՝ քաղաքացիների համար: Այդ տեղափոխումից մարտի 4-10-ն օգտվել է 253 քաղաքացի: Մասկատ-Երևան չվերթով մարտի 2-12-ը Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 550 քաղաքացի: Դուբայ-Երևան չվերթով՝ 3-16-ը, երբ արդեն առանձին չվերթեր եղել են՝ շուրջ 1030 քաղաքացի: 

Իհարկե, պետք է նկատել, որ մեր օգնությունը չի սահմանափակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով։ Օրինակ` նույն այս՝ Մասկատ-Երևան չվերթերով, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, տեղափոխվել են, այսինքն` հնարավորությունից օգտվել են նաև այլ երկրների քաղաքացիներ` Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Ֆրանսիա, Սլովակիա, Կուբա, Հնդկաստան և շատ տարբեր երկրներ։ 

Առանձին դեպքերում մենք նաև, երբ որ եղել են քաղաքացիների կողմից, օրինակ՝ առողջական խնդիրներ և շտապ տեղափոխության անհրաժեշտություն է եղել, մենք տեղափոխությունն ամբողջական անվճար ենք իրականացրել: Նկատի ունեմ, նաև այդ օդանավի տոմսերն ենք ինքներս ձեռք բերել՝ որևէ հապաղում թույլ չտալու, որ քաղաքացիներին այդ առողջական հարցերը լուծեն: Առանձին դեպքերում գիտենք, որ չվերթեր ու ավիաընկերություններ կան, որոնք չեղարկման կամ հետաձգման պատճառով իրանց վրա են վերցրել քաղաքացիների կեցության ծախսերը, բայց հարակից խնդիրներ են առաջանում, որոնց հարցում ավիաընկերությունները վստահ չեմ, թե պարտավորություններ ունեն։ Օրինակ՝ առողջական խնդիրների կամ դեղորայքի դեպքում մեր դեսպանություններում հոգացել են դեղորայքի տրամադրումն այդ քաղաքացիներին: Էլ չեմ ասում, որ թռիչքների վերաբերյալ խորհրդատվությունը, օրինակ` Արևելքի երկրները նշեցինք` Չինաստան, Թաիլանդ և այլն, զուտ քաղաքացին կարող է հետաքրքրվել` «իսկ ի՞նչ տարբերակով ես կարող եմ գնալ», և, բնականաբար, մեր դեսպանություններն այդ խորհրդատվությունն են իրականացրել՝ նշել են կոնկրետ ուղղություններ։ Այսինքն՝ տեխնիկական մանրուքներ կան, որոնք կարող են առաջին հայացքից նկատելի չլինել և նույնիսկ շատ կարևորություն չունենան էլ։ Բայց, օրինակ՝ Բանգկոկից Չինաստանով Երևան թռիչքի պարագայում, գուցե նույնիսկ համակարգը թույլ չի տալիս միանգամից այդ տոմսն ամրագրել կամ գնել, և մեր դեսպանությունն աշխատանք է տարել այն ուղղությամբ, որ տեխնիկապես քաղաքացիներին ուղղակի հեշտ լինի մի քայլով, մի եղանակով այդ հարցը լուծել: 

Երկրից երկիր սպեցիֆիկաներ կան, օրինակ՝ Իրանի պարագայում, երբ կապի՝ հեռախոսային, ինտերնետային, խնդիր կար, դեսպանությունները և ԱԳՆ-ն Երևանում, փորձել են օժանդակել նաև հարազատների մասին զուտ տեղեկատվության ստացմամբ, որովհետև մտահոգություններ կային առողջական վիճակի կամ անվտանգության մասին: Վիզաների ժամկետի լրանալու պարագայում՝ աջակցություն երկարացման համար: 

Իրանի դեպքում, քանի որ Հայաստանի Հանրապետության հետ սահման կա, ուզում եմ նշել, որ արտասովոր՝ նախապատերազմական իրավիճակից, սովորականից շատ տարբերվող մեծ շարժի, մեր քաղաքացիների վերադարձի կամ ելքի ու մուտքի տենդենց չի նկատվել, հետաքրքրաբար:

Իրանում, օրինակ, մեր դեսպանության հետ կապ են հաստատել, շատ զարմանալի է կարծում եմ, բայց ընդամենը Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի, և նրանց վերադարձի հարցում դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ օգնությունը։ 

Հայաստան-Իրան սահմանն օգտագործել են նաև շատ այլ երկրների դիվանագետներ, այդ հաստատությունների աշխատակիցներ և նաև ուղղակի քաղաքացիներ։ Հետաքրքիր թիվ, ուղղակի նաև ի գիտություն՝ 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի Հանրապետության տարածքից, ուղղակի այդ իրավիճակից դուրս գալու համար, որը, կարծում եմ, շատ շոշափելի թիվ է: Կրկին, մի դեպքում վիզաներ կան՝ պահանջվում են, մի դեպքում՝ ոչ, և այդ պրոցեսը դյուրացնելու անհրաժեշտություն կա։ 

Շատ հետաքրքիր երևույթ քաղաքացիների շրջանում՝ այդ թվում այն երկրներում, որտեղ, օրինակ՝ ավիահարվածներ են հասցվում կամ ռմբակոծություններ կան: Ունենք քաղաքացիներ, ովքեր ուղղակի ցանկություն չեն հայտնում դուրս գալու, նրանց թվում են ուսանողներ, ովքեր ուզում են ուսումը շարունակել, չնայած մենք բազմաթիվ ուսանողների, հիմա կրկին հստակ կարող ենք անդրադառնալ, օգնել ենք դուրս գալ, բայց կան ուսանողներ, որոնք ուզում են մնալ շարունակել իրենց ուսումը։ Կան այդ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայմանագրային պարտավորություններ ունեն և չեն ուզում առայժմ դուրս գալ։ 

Իհարկե, շատ մանրամասներ ես հիմա բաց թողեցի և երկիր-երկիր կքննարկենք»,- նշել է ԱԳ նախարարը։ 

Հիշեցնենք՝ մարտի 19-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնարկել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:

Դիտումների քանակ127
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հավաքին արաբական երկրներում ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները 20:3619 Մար, 2026 Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հավաքին արաբական երկրներում ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026
  • Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4925 Օգս, 2026
  • Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները 20:4125 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված 6 անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015