ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ հայտնել է, որ «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակում անցկացրել է երկրորդ հանդիպումը ուսանողներից բաղկացած խմբի հետ։
«Ինչպես միշտ, ունեցանք շատ հետաքրքիր քննարկում՝ ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի և միջազգային տարբեր զարգացումների վերաբերյալ»,- նշել է նա։