Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում կայացել է ոլորտի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են ոլորտի կանոնակարգմանն ուղղված գաղափարներ։
Հանդիպմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալները և մասնագիտական ստորաբաժանման ղեկավարները, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչներ։
Եղիազար Վարդանյանը ներկայացրել է քաղաքաշինական ընթացակարգերը պարզեցնելու, ոլորտը կանոնակարգող իրավական մի քանի ակտերում փոփոխություններ կատարելու կոմիտեի առաջարկները, որոնց վերաբերյալ ծավալվել է մասնագիտական քննարկում։
Դիտարկվել են նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացրած առաջարկները՝ ուղղված կառուցապատման ոլորտի կանոնակարգմանը։ Քննարկվել են ասոցիացիայի ներկայացրած հայեցակարգերի հիման վրա համատեղ օրենսդրական նախաձեռնություններ մշակելու և առավել արդյունավետ մեխանիզմներ գտնելու վերաբերյալ հարցեր։