Մարտի 7-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ գիշերը, տեխնիկական միջոց գործադրելով, բացել են Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի պատուհանն ու դասասենյակից գողացել հարվածային գործիք, էլեկտրական չորս տաքացուցիչ և այլ պարագաներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է 57-ամյա մի տղամարդ։
Մարտի 9-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, խոստովանեց արարքն ու ներկայացվեց նախաքննական մարմին։
Գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։