ԱՄՆ հետախուզական ծառայության տարեկան զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին ու Ադրբեջանի հետ ստեղծված խաղաղության հնարավորությանը: Նշվում է, որ TRIPP-ը կարող է ակտիվացնել տարածաշրջանը՝ բացելով առևտրային հոսքեր: Խնդիր է դիտարկվում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախագահի պնդումը։ Այդ քայլը պահանջում է սահմանադրական հանրաքվե, որի արդյունքը, ըստ զեկույցի՝ կանխորոշված չէ։
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան