ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: