«Ուժեղ տղերքը» վախենում են «քննիչ ձյաձայից»: Այդ մասին Ֆեյսբուքում տեսնյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաստորեն, «ուժեղ տղերքը» քննիչից վախենում են, ոչ թե վախենում են, այլ սարսափած են, դրա համար չեն մտնում ուղիղ եթեր և հաղորդակցվում հանրության հետ, որովհետև վախենում են՝ քննիչը կարող է ջղայնանալ և կարող է ականջները քաշել՝ տեսանյութում ասել է նա:
«Իրականում, ինչքան ես գիտեմ, քննիչը պարզաբանել է, որ թույլ է տալիս. մտե՛ք ուղիղ եթեր, ուժե՛ղ տղերք, մտե՛ք ուղիղ եթեր, մի՛ վախեցեք, չի ծեծի. հիմա Հայաստանում քննիչները չեն ծեծում մարդկանց: Ուրիշ տեղ եք տեսել, ուրիշ տեղ են ձեզ ծեծել, այստեղ չեն ծեծի, հանգիստ եղեք»,- նշել է Փաշինյանը: