Ամեն ինչ ըստ պլանավորման ընթանում է: Հասկանալի է՝ կան խնդիրներ, բայց ամեն դեպքում, քաղաքական բարձր հայտարարություններն ԱՄՆ-ից նվազագույնն այն մասին են, որ գործընթացն ինչ-որ մի շրջան հետո, հուսով ենք, կավարտվի, և մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամ-հարևան երկիրը կհասնեն համաձայնության:
Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Իրանում ստեղծված իրավիճակը ժամանակավորապես փոխել է ԱՄՆ-ի հետաքրքրությունները տարածաշրջանում:
«Կարծում եմ՝ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք: Աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով, ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ:
Մենք մեր TRIPP-ը կսարքենք, մենք մեր Հյուսիս-հարավը կսարքենք, մենք մեր գործերի վրա ենք կենտրոնացած»,- ասաց նա: