«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին պետք է օգնել, որ նրանք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան», - հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով նրանց խնդիրներին ու լուծման քայլերին նվիրված համաժողովին: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել աջակցել տեղահանված անձանց, որպեսզի նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն այստեղ և իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրը հարատև կապեն մեր երկրի հետ։
Համաժողովի ընթացքում վարչապետին և իրավասու գերատեսչություններին հարցեր են ուղղել նաև Ղարաբաղից տեղահանվածները: Ամփոփելով քննարկումը՝ Փաշինյանը եզրակացրել է՝ բազմաթիվ հարցեր արդեն լուծված են, սակայն քաղաքացիության և բնակարանային ապահովման ուղղությամբ դեռ աշխատանք պետք է տարվի։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան