Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։
Բայրամովն ընդգծել է Իրանի կողմից Նախիջևանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո տրված խոստումների համաձայն հետաքննության ավարտի կարևորությունը։
Ընդհանուր առմամբ, նրանք ընդգծել են ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական թիրախների վրա հարձակումներից խուսափելու, տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հնարավորինս արագ դադարեցման և առկա դժվարությունները դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։