«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ձևաչափը և վարչապետի թեկնածուին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը։ «Առաջիկա ընտրություններին մենք միասնաբար մասնակցելու ենք «Հայաստան» դաշինքով»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:
Դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: