Հայաստանի տարածքում Ադրբեջանը նոր դիրք չի կառուցել:
Պաշտպանության նախարարությունն իրական քարտեզներն է հակադրում Արման Թաթոյանի արբանյակային քարտեզներին, որոնք խուճապ ստեղծող կեղծ պնդումների հիմք էին դարձել:
Քաղաքագետներն էլ նկատում են՝ անորոշություններ կլինեն այնքան ժամանակ, քան դեռ Ադրբեջանի հետ ունենք ոչ թե սահմանազատված սահման, այլ շփման գիծ:
Ինչ վերաբերում է 2022-ին Ադրբեջանի զինուժի օկուպացրած տարածքներին, ապա թե՛ պետության, թե՛ փորձագետների դիրքորոշումն է՝ հարցը ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով պետք է կարգավորվի:
Մասնագետների գնահատմամբ՝ սահմանազատումից հետո ադրբեջանցիները հարկադրված կլինեն հեռանալ մեր տարածքից:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան