Խորհրդարանական ընտրություններից առաջ հիմնական ընդդիմադիր ուժերն արդեն չեն թաքցնում, թե ում հպատակության ներքո գտնվող Հայաստանի մասին են երազում: Քաղաքագիտական շրջանակներում կարծում են, որ այդ ուժերին ակնհայտորեն Ռուսաստանն է ասում՝ ինչ նարատիվներ նետեն քաղաքական դաշտ:
Կառավարող խմբակցության պատգամավորը նկատում է, որ դեռ տարիներ առաջ իրենք էին ասում, որ ընդդիմությունն ուզում է Հայաստանը դարձնել ռուսական ծայրագավառ: Քաղաքագետները չեն բացառում, որ ընդդիմությունը մտադիր է խորհրդարանի ընտրություններով կրկնել Գյումրիի սցենարը՝ ընտրությունից հետո միավորվել և վերցնել իշխանությունը:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հենց դրանով է բացատրում Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվությունը վերջին օրերին: Ըստ նրա՝ Հենց Տեր-Պետրոսյանն է փորձում կազմակերպել ընդդիմադիր ուժերի միավորումը, որից կփորձի օգտվել Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքագետի համոզմամբ՝ հենց Քոչարյանն է իրեն տեսնում միավորված ընդդիմության առաջնորդի դերում, քանի որ, գտնում է՝ ինքը շատ ավելի փորձառու է, քան Ռուսաստանից ժամանած մեծահարուստը:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։