«Քաղաքացիական պայմանագիրը», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է ներկուսակցական քարոզարշավը Սյունիքի մարզում:
Վարչապետը Սիսիանում հանդիպել և զրուցել է քաղաքացիների հետ, անդրադարձել առողջության համընդհանուր ապահովագրությանը:
Քաղաքացիների հետ զրույցում վարչապետն անդրադարձել է լուրերին, թե առողջության համընդհանուր ապահովագրությունը գործելու է մինչև հունիսին կայանալիք ընտրությունները:
«Ո՛չ, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է՝ ընտրություններից առաջ էլ, հետո էլ»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: