Օրերս կայացել է ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ՝ հոգաբարձուների խորհուրդն ընդունել է որոշում հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Նա մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցումով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: