Կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը ճշտեց՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից հեռացվել է վարչապետի ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի վերաբերյալ գի՞րք է նվիրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումն է եղել, և որ ասել է՝ Էդիտա Գզոյանը ազատման դիմում գրի:
«Ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն: Ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,- ասաց նա:
Նշենք, որ Էդիտա Գզոյանը ազատման դիմում է գրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից:
Իմ ցուցումով է ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատման դիմում գրել. ՓաշինյանԻմ ցուցումով է ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատման դիմում գրել. Փաշինյան