Մարտի 12-ին՝ ժամը 21։47-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի լա» խաղատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի այրվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։54-ին, մարվել՝ 23։06-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։