Fox News-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Իրանին ուժեղ հարվածներ են հասցնելու:
Ամերիկացի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն զգալի վնաս է հասցրել Իրանին, և «տարիներ» կպահանջվեն ավերածությունները վերականգնելու համար։
G7-ի առաջնորդներին էլ Թրամփը հավաստիացրել է, որ Իրանը «պատրաստ է կապիտուլյացիայի»: «Ես ազատվել եմ քաղցկեղից, որը սպառնում էր մեզ բոլորիս»,- ասել է ամերիկացի նախագահը։
Թրամփը նաև ընդունել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի փոքր օգնում է Իրանին»: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Պուտինը դա անում է, քանի որ մտածում է, որ Միացյալ Նահանգներն էլ օգնում է Ուկրաինային: