ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ ամերիկյան ուժերն Իրանի տարածքում 5500 թիրախ են խոցել, այդ թվում՝ ավելի քան 60 նավ: Հրամանատարը հայտնել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաներ՝ վայրկյանների ընթացքում լայնածավալ տվյալները մշակելու համար: Նրա խոսքով՝ իրանական հարվածների ծավալը զգալիորեն նվազել է:
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտնել էին Հորմուզի նեղուցի մերձակայքում իրանական 16 ականապատող նավ ոչնչացնելու մասին:
Պենտագոնը կոչ է արել քաղաքացիական բնակչությանը անհապաղ լքել Հորմուզի նեղուցի գոտում գտնվող իրանական նավահանգիստները։
Ըստ ամերիկյան կողմի՝ Թեհրանն օգտագործում է նավահանգստային ենթակառուցվածքները միջազգային նավագնացությանը սպառնացող գործողություններ իրականացնելու համար, ինչը վտանգի է ենթարկում քաղաքացիական բնակչության կյանքը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը շեշտել է, որ նման գործողությունները զրկում են նավահանգիստներին իրենց պաշտպանված կարգավիճակից և դրանք դարձնում օրինական ռազմական թիրախներ։
Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ «Էպիկական ցասում» գործողության նպատակներին հասնելու համար ի սկզբանե նախատեսված էր 4-ից 6 շաբաթ, բայց այն ժամանակացույցից առաջ է ընկել:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան