Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են: Իրանը և Իսրայելը հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Գնդակոծության տակ է հայտնվել է նաև Բեյրութը: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտի միակ ճանապարհն է ապագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքների տրամադրումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ իրենք հասել են վերջնագծին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է անմիջապես ավարտվի:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: