ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կա քաղաքական երկխոսություն, բայց նաև ուզում ենք խորացնել համագործակցությունն անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում, ահա թե ինչու ենք վարչապետին հրավիրել այստեղ: Սա ընդամենն առաջին քայլն է մեր մանդատի շրջանակում: Այդ մասին Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն ընդլայնելո՞ւ է ՀՀ-ում իր ներկայությունը:
«Ինչ վերաբերում է տեղում մեր ներկայությանը, այս որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում:
Մի քանի ամիս առաջ որոշում կայացրինք՝ Մոլդովայում գրասենյակ բացելու, որը պետք է ամբողջ Արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում՝ ընդգրկի նաև Հայաստանը:
Այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնառությունն Արևելյան գործընկերության մեր բոլոր բարեկամներին»,- ասաց նա: