Չինաստանի իշխանությունները Հորմուզի նեղուցում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին անհրաժեշտ են համարում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսումը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։
«Բոլոր շահագրգիռ կողմերի համար անհետաձգելի առաջնահերթությունն է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հնարավորինս սեղմ ժամկետում վերադառնալ բանակցությունների սահմանված շրջանակներին»,- այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով արևմտյան լրագրողի՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի հետ կապված Պեկինի դիրքորոշման վերաբերյալ հարցին:
Ինչպես ճշտել է չինացի դիվանագետը, ՉԺՀ կառավարությունը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակով: Գոն նշել է տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը։