Պաշտոնյաների անձնական կյանքին առնչվող կեղծ լուրերով, Հայաստանի անվտանգությանն առնչվող մտացածին թեմաներով հեղեղված է համացանցը հեղինակավոր մեդիաների լոգոտիպի անվան տակ: Ինչքան ավելի մոտենան ընտրությունները, այնքան ավելանալու է ֆեյքերի և ապատեղեկության ալիքը:
Փորձագետները նկատում են՝ տիրաժավորողները չեն սահմանափակվում մի քանի կեղծ լուրով, կազմակերպում են ապատեղեկատվական արշավներ ու այս ցանկում Հայաստանը ամենից շատ թիրախավորված պետություններից է: Ձեռագիրն էլ չի փոխվում՝ ռուսականից մինչև ադրբեջանական պրոպագանդիստներ ու ֆեյքեր և այդ ապատեղեկությունը նաև հայաստանյան օգտատերերն են տարածում իրենց էջերում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան