Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության մեջ փոփոխությունները:
Փաստաթուղթը նախատեսում է Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ մտցնել երկու նոր հոդված, փոփոխություններ կատարել մի շարք այլ հոդվածներում և նախաբանում:
Սահմանադրության նախկին խմբագրության մեջ նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերն ամրագրվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով:
Նոր խմբագրությունում նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է: