ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Բուշերի օդանավակայանում վնասվել է Iran Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը՝ գրում են լրատվամիջոցները:
«Քաղաքացիական օդանավակայանների վրա վախկոտ հարձակումները և Բուշերում Iran Air-ի ուղևորատար ինքնաթիռին ուղղված թրիախային հարվածը ևս մեկ մռայլ գլուխ է Իրանի ժողովրդի դեմ ագրեսորների դաժանության և ահաբեկչության արշավում»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին: