Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի կարողացել ընդունել բանաձև, որը կսահմանափակեր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանում պատերազմ վարելու լիազորությունները, առանց Կոնգրեսի հաստատման։
Քվեարկության արդյունքում 212 օրենսդիր քվեարկել է կողմ, իսկ 219-ը՝ դեմ։
Նշվում է, որ բանաձևին աջակցել է միայն երկու հանրապետական ներկայացուցիչ՝ Թոմաս Մասսին և Ուորեն Դևիդսոնը: Ընդ որում, չորս դեմոկրատ այն մերժել է։
Կոնգրեսի հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։
Նրանք կարծում են, որ Թրամփը, ինչպես ցանկացած այլ նախագահ, իրավունք ունի, համաձայն «Ռազմական լիազորությունների մասին» օրենքի, սահմանափակ ռազմական հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։
Նախօրեին ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ նույնպես մերժել էր բանաձևի նախագիծը: