Գորիսում նոր բժշկական կենտրոն կկառուցվի։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Գորիսում նոր պոլիկլինիկա կառուցելու միտքը փոխել ենք բժշկական նոր կենտրոն կառուցելու առավել հավակնոտ նպատակով:
Ուրախ եմ փաստելու, որ այս անգամ նոր շենք կառուցելու պատճառը ոչ թե ներկայիս շենքային անմխիթար պայմաններն են, այլ` ընդլայնված բուժծառայությունների արդյունքում թողունակության խնդիրը։
Առողջապահական պետական ծրագրերի, ամենատարբեր բուժծառայությունների ներդրումն ու Գորիսում հասանելի դարձնելն ի սկզբանե եղել է մեր ռազմավարական նպատակներից մեկը»,- գրել է նախարարն ու տեսանյութ հրապարակել։