Կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, քանի որ քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար, և ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառություն է ձևավորվում:
Հույս ունենամ՝ հնարավորինս շուտ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան»,- ասաց նա: