Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից վրացերենով գրառում է արված:
«Բարի լույս, ցանկանում եմ ձեզ լավ օր և սիրում եմ ձեզ բոլորիդ»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։