Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակել է «իրանական ռազմանավը, որն իրեն անվտանգ էր զգում միջազգային ջրերում»։
«Փոխարենը` այն խորտակեց տորպեդոն»,- ասել է Հեգսեթը:
Նրա խոսքով՝ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան սուզանավը տորպեդահարել է հակառակորդի նավը։
«Մենք պայքարում ենք հաղթելու համար»,- հավելել է պատերազմի նախարարը:
Նա չի ասել, թե կոնկրետ որ նավի մասին է խոսքը, սակայն ավելի վաղ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը հայտնել էին, որ Հնդկական օվկիանոսում խորտակվել է Իրիս Դենա նավը, և նավում գտնվող մոտ 140 մարդ անհետ կորել է: Արդեն հայտնաբերվել է առնվազն 80 մարդու աճյուն, որոնք եղել են իրանական նավի վրա: Այդ մասին BBC-ին հայտնել է Շրի Լանկայի պաշտպանության նախարարության քարտուղար Սամպաթ Թույյակոնտան: Ավելի ուշ զոհերի թիվը, իշխանությունների տվյալներով, հասել է 87-ի։