Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իքսի իր էջում հայտարարություն է տարածել՝ դիմելով Իսլամական Հանրապետության հարևան երկրների ղեկավարներին:
«Ձերդ Մեծություններ, բարեկամ և հարևան պետությունների ղեկավարներ, մենք ձեզ հետ դիվանագիտության միջոցով ձգտել ենք խուսափել պատերազմից, սակայն ամերիկա-սիոնիստական ռազմական ագրեսիան մեզ այլընտրանք չի թողել, քան պաշտպանվելը։ Մենք հարգում ենք Ձեր ինքնիշխանությունը և կարծում ենք, որ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը պետք է հասնել տեղի պետությունների համատեղ ջանքերով»,- նշել է Իրանի նախագահը։