Իրանը հաստատել է պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Փաքփուրի մահը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով:
Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է երկրի զինված ուժերի պատմության մեջ «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին, երբ հաստատվել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի մահվան մասին տեղեկությունը։