Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել Ահմադ Վահիդին, որը նախկինում զբաղեցնում էր խորհրդականի պաշտոնը, հայտնում է իրանական Khabar Online գործակալությունը։
Նա նշանակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանված Մոհամմադ Փաքփուրի փոխարեն:
Ավելի վաղ Իրանը հաստատել էր պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի մահը: