Արհեստական բանականությամբ քահանայից մինչև կաթողիկոսի իբր սպանության ծրագիր, նաև Հայաստանի իշխանությանը հեղինակազրկող կեղծիքներ. հիբրիդային հերթական հարձակումներն են:
Փորձագետները նշում են՝ տեղի ունեցող իրադարձություններն են կողմորոշում, թե ինչի շուրջ կկառուցվի հաջորդ կեղծիքը, նաև նկատում, որ հիբրիդային սպառնալիքներն ուղղված են շահարկելու մարդկանց վախերը, անտեղյակությունը։
Թեև հաճախ արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ խոսքը դժվար չէ տարբերակել, խորհուրդ է տրվում դիմել նաև գործիքների օգնությանը:
Իսկ վերջին շրջանում անհայտ ծագման օտարալեզու մի շարք հարթակներում Հայաստանի իշխանությունների հասցեին տարածվող մեղադրանքները, ըստ փորձագետների, միտված են արտաքին աշխարհին ցույց տալու, թե երկրում ժողովրդավարություն չկա։
Չեն բացառում, որ նման բովանդակությամբ հրապարակումների ակտիվացումը կապված է նաև մայիսի 5-ին Երևանում սպասվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հետ։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան