Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 17-23-ը (2026թ․)։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
-Շենգավիթում` փետրվարի 19-ին և 23-ին,
-Նոր Նորքում՝ փետրվարի 18-19-ը և 22-ին,
-Արաբկիրում՝ փետրվարի 22-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։