Իրանի նախագահը մեկնաբանել է երկրում օրերս բռնկված ուսանողական բողոքի ակցիաները: Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են արձագանքել ուսանողների պահանջներին, որոնք հակակառավարական լոզունգներ են հնչեցրել:
«Մարդիկ կարող են արտահայտել իրենց մտահոգությունները։ Բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ հասարակական կյանքը դինամիկ է: Մենք պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ»,- ասել է Փեզեշքիանը կառավարության նիստում։
Նա կոչ է արել կառավարության ներկայացուցիչներին ամրապնդել հանրության հետ վստահության մթնոլորտը և լուծել առկա խնդիրները:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան