Էկոպարեկները նոր լիազորություն կստանան: Խորհրդարան ներկայացված նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին էկոպարեկային ծառայողի մասնակցությունը:
Շրջակա միջավայրի փոխնախարարը քննարկման ընթացքում հայտնել է, որ ծառայությունում առկա 1176 հաստիքից լրացված է 831-ը, դեռևս թափուր է 345 հաստիք: Արամ Մեյմարյանի խոսքով՝ Էկոպարեկային ծառայության գործարկման արդյունքում էապես ավելացել են ոլորտում իրավախախտումների բացահայտման դեպքերը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։