Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիմնվելով ստացված հետախուզական տվյալների վրա, հայտարարել է «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների հնարավոր պայթեցման նախապատրաստության մասին։
«Մեր հետախուզական տվյալների համաձայն, սպասվում են Սև ծովի հատակում գտնվող գազային համակարգերի՝ «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» հնարավոր պայթյուններ»,- ասել է ՌԴ նախագահը:
«Երկնագույն հոսքը» նախատեսված է Սև ծովի միջոցով ռուսական բնական գազը Թուրքիա մատակարարելու համար՝ շրջանցելով երրորդ երկրները։
«Թուրքական հոսքը» Ռուսաստանից Սև ծովով դեպի Թուրքիա անցնող արտահանման գազատարն է։ Դրա երկու ճյուղից առաջինը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար։