• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 1 ոսկե և 11... 12:27
Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խուդաթյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խուդաթյանի հետ 17:51
Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները. ինչ է հայտնի այս պահին Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները.... 13:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2025-ն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում․ վարչապետ
Քաղաքականություն
23:1625 Փտր, 2026

2025-ն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում․ վարչապետ

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
 
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին ընդունված համատեղ հռչակագրի ստորագրմամբ: Վարչապետի խոսքով՝ առանց ԱՄՆ նախագահի մասնակցության, անձնական ներգրավվածության և նախաձեռնության խաղաղության գործընթացն անորոշ կլիներ, և միանշանակ է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը և մասնակցությունը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության համար:
 
«Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով չեղան սահմանային զոհեր: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ խաղաղությունը կառուցման փուլում է, որի մասին պետք է հոգ տանել: «Դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»,- ասել է վարչապետը:
 
Երկրի ղեկավարը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար այնպիսի կարևոր փուլերի մասին, որոնցից է՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դրանով Հայաստանը և Ադրբեջանը որոշեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
 
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին, խոսել ռազմավարական ներդրումային ծրագրի՝ Թրամփի ուղու, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման մասին: «Շատ կարևոր է նշել, թե հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին: Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում և այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը և արևմուտքը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ: Ինչ խոսք, այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական Միության համար, քանի որ գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում, և Թրամփի ուղին, որը Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղի կստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի Կենտրոնական Ասիա, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական Միություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ընդգծել, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ:
 
«Ինչ խոսք, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին ևս, քանի որ շատ կարևոր է նշել, որ մեր հարևանները` Վրաստանը և Իրանը միշտ աջակցել են այս խաղաղության գործընթացին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ տարածաշրջանի բոլոր պետություններն արդեն զգում են խաղաղության օգուտները և համոզմունք հայտնել, որ այս գործընթացը կհաշտեցնի ամբողջ տարածաշրջանը։
 
Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Մենք բոլորս Հարավային Կովկասը համարում ենք մեր տունը, և մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին: Ես հավատացած եմ, որ այս գործընթացն սկիզբ է առել, և անկեղծ ասեմ՝ իմ տպավորությունն է և իմ համոզմունքն է, որ այս խաղաղությունը և այս կառուցողական գործընթացը անշրջելի է»։
 
Այնուհետև վարչապետը պատասխանել է Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։

Դիտումների քանակ184
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը 16:2613 Ապր, 2026
  • ԱՄՆ-ը սկսում է Իրանի ծովային շրջափակում 16:2213 Ապր, 2026
  • ՍԱՏՄ ղեկավարը և ԱՄԷ դեսպանը քննարկել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր 16:1113 Ապր, 2026
  • Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերը՝ Մավր Մկրտչյանի կատարմամբ 16:0913 Ապր, 2026
  • Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան 15:5113 Ապր, 2026
  • Հայաստանի վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին՝ հաղթանակի առթիվ 15:4413 Ապր, 2026
  • Ապրիլի 13-ի ցերեկը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, հովտային գոտիներում՝ անձրև 15:4113 Ապր, 2026
  • ՆԳ նախարարությունում քննարկվել են Road Control հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները 15:3413 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներին 15:2813 Ապր, 2026
  • Փրկարարները Ծաղկահովիտ գյուղի տներից մեկին կից օժանդակ շինությունից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր 15:2213 Ապր, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին 15:1613 Ապր, 2026
  • Պատրաստ ենք Հունգարիայի հետ կառուցողական աշխատանքի. Զելենսկի 15:1013 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ. վարչապետ | 13.04.2026 15:0013 Ապր, 2026
  • Երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ բիզնես–բիզնես, պետություն–բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի. Փաշինյան 14:5913 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը 14:5013 Ապր, 2026
  • Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 հազար աշխատատեղ ստեղծելու հարցը. Փաշինյան 14:4313 Ապր, 2026
  • Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է. Աննա Վարդապետյան 14:3713 Ապր, 2026
  • Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ 14:3313 Ապր, 2026
  • Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ. Փաշինյան 14:2713 Ապր, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատում 14:2113 Ապր, 2026
  • «Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը. ՊԵԿ 14:1313 Ապր, 2026
  • «Վանանդ կաթի» արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:0813 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել 14:0013 Ապր, 2026
  • Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ 13:4913 Ապր, 2026
  • «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին 13:3713 Ապր, 2026
  • Եվրոպան ողջունում է Պետեր Մադյարին՝ հաղթանակի կապակցությամբ 13:2613 Ապր, 2026
  • Այսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը 13:1613 Ապր, 2026
  • Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը 13:1113 Ապր, 2026
  • Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ 13:0313 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Քաղաքագետները ցանկալի են համարում ԱԺ-ում ընդդիմափոխությունը | 13.04.2026 13:0013 Ապր, 2026
  • Գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 12:5413 Ապր, 2026
  • Երեք օրում գրանցվել է 32 ավտովթար, 7 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 12:4213 Ապր, 2026
  • Խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ. Նաիրա Սուլթանյանը՝ Գաբալայում հանդիպման մասին 12:3413 Ապր, 2026
  • 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 12:2713 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:2013 Ապր, 2026
  • Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը. Մադյար 12:1513 Ապր, 2026
  • TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում. փորձագետ 12:0813 Ապր, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում 12:0113 Ապր, 2026
  • Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստ. հարցաքննում են տուժողին 11:5513 Ապր, 2026
  • Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Քոչինյան 11:5413 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասին 11:4313 Ապր, 2026
  • Ներկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր Մադյար 11:3413 Ապր, 2026
  • Գաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. Մինասյան 11:2613 Ապր, 2026
  • Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է. Նիկոլ Փաշինյան 11:2013 Ապր, 2026
  • «Խաղաղության կամուրջը» անցյալը մոռանալու, ուրանալու մասին չէ, այն նոր հնարավորություններ ձևավորելու մասին է. Արեգ Քոչինյան 11:1613 Ապր, 2026
  • Ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են. Նարեկ Մինասյան 11:0713 Ապր, 2026
  • Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի 11:0313 Ապր, 2026
  • Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման լայնածավալ աշխատանքներն ու ինժեներական նոր լուծումները 10:4813 Ապր, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարումը կդադարեցվի 10:1313 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Այսօրվանից քաղաքական ուժերը կարող են ընտրացուցակները ներկայացնել ԿԸՀ | 13.04.2026 10:0013 Ապր, 2026
  • ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքները 09:5513 Ապր, 2026
  • Երևանի փողոցներում անձրևաջրերի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել 09:4813 Ապր, 2026
  • Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետ 09:3413 Ապր, 2026
  • Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է 09:2813 Ապր, 2026
  • ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանը 09:1713 Ապր, 2026
  • Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ին 09:0413 Ապր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 08:3813 Ապր, 2026
  • Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը․ Թորոսյանը մանրամասնել է 08:3113 Ապր, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1913 Ապր, 2026
  • Սիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներ 07:5713 Ապր, 2026
  • Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ 23:2612 Ապր, 2026
  • 2025 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում ընդամենը ներդրումներն աճել են 88 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ. Պապոյան 22:2812 Ապր, 2026
  • Այս տարի կկառուցվի ու կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ 22:0912 Ապր, 2026
  • Ապրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունը 22:0512 Ապր, 2026
  • Պաշտոնյան ուժեղ է լեգիտիմությամբ. վարչապետը շարունակում է հանդիպումների շարքը մարզերում 21:3712 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Դուք ճիշտ եք ղեկավարում, բաց չթողեք էս ժողովրդին. քաղաքացին՝ վարչապետին | 12.04.2026 21:0012 Ապր, 2026
  • Եթե պրոռուսական ուժերը հայտնվեն ԱԺ-ում, «Գյումրի-2» սցենարը կրկնվելու է. փորձագետներ 20:5012 Ապր, 2026
  • Դրական կառուցվածքային փոփոխություն. արտերկրից փոխանցումների 80 տոկոսն առևտրային բնույթի է 20:2712 Ապր, 2026
  • Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է․ ՓԾ 20:0212 Ապր, 2026
  • Ռմբակոծվել է իրանահայ մշակութային շենքը. 1 զոհ կա համայնքում | Հարցազրույց Անդրանիկ Խեչումյանի հետ 19:5212 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.04.2026 19:0212 Ապր, 2026
  • Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ 18:2112 Ապր, 2026
  • Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում 18:0212 Ապր, 2026
  • Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում 17:0412 Ապր, 2026
  • Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել է 16:4812 Ապր, 2026
  • ՔՊ ներկուսակցական քարոզարշավի մասնակիցները Եղվարդում են 15:4612 Ապր, 2026
  • Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հեռանկարները՝ Japan IT Week 2026 ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում 15:1512 Ապր, 2026
  • Սոցիալական ինժեներիա կամ հոգեբանական «հաքերություն» 14:1912 Ապր, 2026
  • Վարչապետը և ՔՊ-ի թիմակիցները Աբովյան քաղաքում են 14:0312 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, հետո աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով 13:5312 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Գագարինից 13:2512 Ապր, 2026
  • Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները. ինչ է հայտնի այս պահին 13:0412 Ապր, 2026
  • Երևանում կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի հերթական նիստը 13:0012 Ապր, 2026
  • Վարչապետը Սևան քաղաքում է 12:1912 Ապր, 2026
  • Մասիսի ավագ դպրոցի լաբորատորիաները 11:3212 Ապր, 2026
  • Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը 11:2712 Ապր, 2026
  • Կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը 10:4012 Ապր, 2026
  • Այսօր ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ 10:3412 Ապր, 2026
  • Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի 10:2512 Ապր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:1612 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:1112 Ապր, 2026
  • Ապրիլի 12-ի եղանակային կանխատեսումները 00:3612 Ապր, 2026
  • Խաղաղության օրակարգին այլընտրանք չկա. «Խաղաղության կամուրջ»-ի Գաբալայի հանդիպման արդյունքները 23:4511 Ապր, 2026
  • Մեկ օրում աչքի 25 վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 23:2011 Ապր, 2026
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները 22:4011 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին 22:2011 Ապր, 2026
  • Խաղաղությունը կախված է ժողովրդից, տե՛ր կանգնեք խաղաղությանը. ՔՊ հանդիպումները Լոռու մարզում 22:1111 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում 21:4511 Ապր, 2026
  • Մի քիչ էլ Homplex-ում նկարվեցինք․ Նիկոլ Փաշինյան 21:3311 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր 21:0811 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015