Իրանն ու Ադրբեջանը ավարտել են Արաքս գետի վրայով Աղբենդ–Քելալե ավտոմոբիլային կամրջի շինարարությունը:
Այն կդառնա «Արազի միջանցքի» մաս, որը Իրանի տարածքով կմիացնի Ադրբեջանը Նախիջևանին, ինչպես նաև կդառնա Պարսից ծոցը Սև ծովին կապող ավտոմոբիլային երթուղու կարևոր մասը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ կամուրջը շահագործման կհանձնվի սահմանային և մաքսային ենթակառուցվածքների շինարարության ավարտից հետո: