Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը բջջային օպերատորներին պարտավորեցնում է Անվտանգության դաշնային ծառայության պահանջով անջատել հեռախոսակապը:
Օրենքի նպատակն է «պաշտպանել քաղաքացիներին և պետությանը անվտանգության սպառնալիքներից»՝ նշված Է փաստաթղթում: Նման սպառնալիքների առաջացման դեպքերը կնշվեն նախագահի նորմատիվ ակտերում։
Օրենքը մշակել է թվայնացման նախարարությունը։ Պետդուման այն ընդունել է փետրվարի 17-ին, Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օրենքին փետրվարի 18-ին։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակումից տասն օր հետո։