Ի վերջո, բոլոր երկրները կհամաձայնեն միանալ «Խաղաղության խորհրդին»՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը:
Նրա խոսքով՝ որոշ պետություններ առայժմ «խորամանկում են», սակայն իր հետ նման կերպ չի կարելի վարվել. վաղ թե ուշ նրանք կմտնեն «Խաղաղության խորհուրդ»:
Թրամփը նախաձեռնությունն անվանել է ամենանշանակալին իշխանության և հեղինակության տեսանկյունից՝ նշելով, որ այն ներառում է աշխարհի մեծագույն առաջնորդներին:
Իր ելույթում Թրամփն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններին, նշել՝ այդ պատերազմը կանգնեցնելն ավելի բարդ է, քան ինքը կարծում էր:
Խոսելով Իրանի հետ բանակցությունների մասին՝ Թրամփը նշել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կարող է հստակություն լինել Թեհրանի հետ գործարքի հարցում: