Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը հինգշաբթի համատեղ զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում` հաղորդել է Mehr գործակալությունը:
«Զորավարժությունների նպատակն է ամրապնդել համակարգումը՝ ծովային անվտանգությանը սպառնացող գործողությունները, մասնավորապես՝ ծովային ահաբեկչությունը, կանխելու և առևտրային նավերն ու լցանավերը պաշտպանելու համար»,-հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի առաջին ռազմածովային շրջանի հրամանատար կապիտան Հասան Մագսուդլուն։
Նա նշել է, որ Իրանը պլանավորում է նաև զորավարժություններ տարածաշրջանային պետությունների հետ՝ ծովային անվտանգության ապահովման գործում նրանց դերը մեծացնելու համար։